Apple-ի iPhone 5-ի շնորհանդեսը ittrend.am-ի հետ (ուղիղ հեռարձակում)

Առայժմ, ձեզ հետ էին Լուսինը և Կարենը ittrend.am-ից

Apple-ի այսօր ներկայացրած բոլոր արտադրանքները՝ iPhone 5-ից մինչև նոր ականջակալ կներկայացնենք ձեր ուշադրությանն ամբողջական նյութի տեսքով վաղն առավոտյան

Շնորհակալություն բոլորին ուշադրության համար արդեն ittrend.am-ի անունից

Կարող ենք բոլորս հանգիստ շունչ քաշել, տարվա ամենասպասված 2 ժամն ավարտվեց

Թիմ Կուկն ասում է շնորհակալություն բոլորին, ապրեք և նման բաներ

Կուկը նորից բեմ դուրս եկավ

Մինչ տղերքը երգում են, տեղեկացնենք, որ www.apple.com-ում արդեն ներկայացված է iPhone 5-ը

“There Goes My Hero” երգն են երգում

Ու դեռ երգում են, ապրեն իրենք

Ու սենց տժժացնում են տղերքը

Հնչում է ծանոթ երաժշտություն, շնորհանդեսը համերգային է դառնում, բեմում է հայտնի Foo Fighters-ը

Իսկ հիմա Կուկը խնձորային լոգոյի ֆոնի վրա ժպտում է

Հիմա Կուկը շնորհակալություն է հայտնում Apple-ի աշխատակցիներին բոլոր ու նշում է, որ առանց հսկա քանակության մարդկանց Apple-ը չէր լինի այն ինչ կա հիմա

Թիմ Կուկը կրկին բեմում է այ սենց խառը

Բայց սիրուն են չէ՞ նայվում

Ահա և սիրելի փլեյերների գները՝ iPod shuffle, $49. iPod nano, $149. Keeping the 4th gen iPod touch, 16GB at $199. New iPod touch, 32GB, $299.

Նոր դիզայն, ճնդրիկ սպիտակ:ՃՃ

Ահա այն՝ գովազդային տեսանյութ են դրել նոր ականջակալի մասին՝ EarPods

Եվ վերջապես նոր ականջակալ, նոր դիզայն

iPod Touch-ը նույնպես գունավոր կորպուսներ կունենա

հնարավոր է նաև AirPlay-ի միջոցով այ այսպես երկու iPod Touch-ով խաղ խաղալ

iPod Touch–ն ունի FaceTime HD դիմային camera, 720p video, ունի նաև bluetooth

Կարող եք iPhoto ծրագրով էլ ավելի թիթիզացնել ձեր լուսանկարները

Կարող եք այսենց թիթիզ բաներ նկարել

Կարող եք նաև անվերջ լուսանկարել 5մպ ֆոտոխցիկով

iPod Touch-ով կարող եք 40 ժամ անդադար երաժշտություն լսել

Նինձյա են խաղում

iPod Touch-ն աշխատում է А5 երկմիջուկ պրոցեսորով

iPod Touch-ով կարող եք օգտագործել ավելի քան 175 հազ. խաղ և այլ ժամանցային ծրագրեր

Այն ունի 6.1մմ հաստություն, 88 գրամ քաշ՝ ամենաբարակն և ամենթեթևը

Ահա նաև նոր iPod Touch

Եվ այոոոո, այն ունի Bluetooth և ամենաերկար մարտկոց ունեցողն է երբևէ

Այն կունենա 7 տարբեր գույն, մուլտիթաչ է, ունի home կոճակը

Ահա և նոր iPod nano-ն: Ամենաբարակը երբևէ՝ 5.4մմ, 2.5դյույմ էկրանով

Այո, հերթը հասավ iPod-ներին: ՄԻնչ այժմ վաճառվել է 350 միլիոն iPod մեդիա նվագարկիչ

iTunes-ի թիթիզությունները

Ցուցադրում են նոր iTunes-ի ինտերֆեյսը և մնացյալ զրթիկները

Ասում է, որ iTunes-ում կա 26միլիոն երգ, ավելի քան 20 միլիարդ անգամ 9 տարում գնվել է այնտեղից: iTunes-ը հասնաելի է 63 երկրներում

Կուկը վերադարձավ բեմը, հերթը հասավ iPod-ին

Նախնական պատվերները կընդունվեն սեպտեմբերի 14-ից, իսկ վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 21-ից:

Ահա եվ նախնական երկրներից ցանկը

Եվ թե որքան կնվազի նախորդ սերունդների արժեքը՝

Ահա թե որքան կարժենա սմարթֆոնը՝

Եվ իհարկե մետալիկ կորպուսը՝

Ցուցադրում են արտադրման պրոցեսը

Նոր iPhone 5-ը հասանելի կլինի երկու գույնով՝ սև և սպիտակ

iOS 6-ում կա ավելի քան 200 նոր ֆունկցիա, հնարավորություն

Մեծ նորություն, կարող եք ֆեյսբուքում գրառում անել (ստատուս գրել) Siri-ի միջոցով

Ցուցադրում են iOS 6-ի համար նախագծված ծրագրերը՝ Photo stream-ը, fantasy football-ը և այլք

Դրանով կարելի է գնել ամեն ինչ սկսած ֆիլմից մինչև համերգի կամ ինքնաթիռի տոմս

Ցուցադրում են վիրտուալ դրամապանակ նոր ծրագիրը

Օրինակ Լոնդոնը՝

Ցուցադրում են եռաչափ քարտեզները, որոնց կարող են կառավարվել նաև Siri-ով

Իսկ այժմ ներկայացնում են iOS 6-ը

Այն կոչվում է Lightning

Ահա և նոր միակցիչը

Տեսախցիկն ունի վերամշակված ստաբիլիզացիա

Ունի երեք միկրոֆոն, իսկ speaker-ն ունի աղմուկի մաքրման ֆունկցիա

Իսկ FaceTime կամերան կարող է նկարել HD որակի

Պանորաման միավորելով բոլոր լուսանկարները կարող է ստանալ մինչև 28մպ պատկեր

Ավելացել է լուսանկարման նոր ֆունկցիա՝ պանորամա

Ներկայացնում է 8մպ ֆոտոխցիկը՝ iSight camera

Մարտկոցի հնարավորությունները՝ 8 ժամ խոսելաժամանակ և մնացյալը

Apple’s Game Center

Բեմ է բարձրացել Բոբ Մյուրեյը, ով կցւոցադրի А6-ի հնարավորությունները

Ներկայացրեց А6 պրոցեսորը

Եվ այսպես պրոցեսորը՝ 2անգամ ավելի արագ աշխատող A5

Եվ այո, լուրերը ճիշտ էին 4G LTE-ն ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ, Կանադա, Ասիա, Եվրոպա , Ավստրալիա և նշում է օպերատորներին կապի

Եվ իհարկե 4G LTE ցանց

Նոր iPhone-ն ունի գերարագ Wireless

Ցուցադրում է մի քանի ծրագիր, որ շատ լավ են աշխատում 4դյույմ անկյունագծով, նաև վիդեոները

Էկրանն ունի 4դյույմ անկյունագիծ

Այն ավելի բարակ է, ինչպես և գրում էին մամուլում՝ 7.6mm հաստություն

Ահհաաաա, վերջապես ներկայացնում է նոր սմարթֆոնը: Պաշտոնկանա անվանումը՝ iPhone 5

Բեմ բարձրացավ մարքետինգի ղեկավար Ֆիլ Շիլերը

Կուկն ասում է, Apple-ն անցնում է նոր մակարդակի, նորություններ ունի ասելու iPhone-ի մասին

Ամբողջ հունիսին վաճառվել է 400 միլիոն iOS սարքավորում

Այսօր արդեն App Store-ում կա 700 հազար iOS  ծրագիր, որոնցից 250 000-ը iPad-ների համար

iPad-ն աշխարհում պլանշետների շուկայի 68%  է զբաղեցնում

Ըստ Կուկի այժմ post-PC ժամանակաշրջանն է

Անցնելով պլանշետների շուկային Կուկն ասում է, որ միայն անցյալ եռամսյակում վաճառվել է ավելի քան 17միլիոն iPad»

«Retina MacBook-ը և MacBook Air-ը առաջատարն են եղել շուկայում»

«Մենք ամռանը թողարկեցինք Mountain Lion Օհ-ն: Այն ներբեռնել են 7միլիոն անգամ, սա ֆանտաստիկ է»

«Ապրիլից հունիս ամիսներին մեր խանութներ են այցելել 83 միլիոն հաճախորդ, ստացվում է օրական 1 միլիոն»

Կուկը կրկին բեմում է

Այս պահին ցուցադրում են տեսնայութ՝ Apple-ի նոր բացված խանութը Նյու Յորքում

Թիմ Կուկը բեմում ողջունում է. «Մենք այսօր շատ զիլ բաներ ենք ցուցադրելու»

Դե ինչ, պատրա՞ստ եք: Բոլոր լրագրողներն արդեն տեղավորվել են Yerba Buena արվեստի կենտրոնի դահլիճում: Ահա և բեմը, 3 րոպե անց կսկսվի տարվա ամենասպասված իրադարձությունը:

Լուսանկարը՝ CNET

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 21:00-ին տեղական ժամանակով կկայանա Apple ընկերության մամլո-միջոցառումը, որի ընթացքում սպասվում է iPhone սմարթֆոնի նոր՝ 6-րդ սերնդի շնորհանդեսը: Բացի դրանից, սպասվում է, որ ընկերությունը կներկայացնի նոր iPod փլեյեր, օպերացիոն համակարգ iOS 6-ը և եթե հավատանք շրջանառվող լուրերին՝ ուրիշ այլ նորույթներ:

Բոլոր Apple-ի երկրպագուներին և iPhone-ամոլներին հրավիրում ենք միանալ ittrend.am-ի ուղիղ տեքստային հեռարձակմանը այսօր ժամը 21:00-ին: