Apple-ն արտոնագրել է կոր էկրանի տեխնոլոգիա

590x442xapple-iwatch-concept-6-590x442.jpg.pagespeed.ic.--ASAtLrNNApple ընկերությունը ստացել է ևս մեկ արտոնագիր, որը կրկին հաստատում է լուրերն այն ասին, որ մոտ է iWatch խելացի ժամացույցի թողարկումը:

Ինչպես հայտնում է Patently Apple հրատարակությունը, ընկերությունը վերջին շրջանում ստացել է 48 նոր արտոնագիր, որոնցում խոսք է գնում կոր ճկվող տեխնոլոգիայով սենսորային էկրանների մասին:

Համաձայն արտոնագրի նկարագրության՝ նման էկրանները կարելի է օգտագործել ֆիթնես-թևնոցներում կամ կրելի ժամացույցներում: Apple նախագծողները արտոնագրի փաստաթղթերում նշում են, որ վերոհիշյալ տեխնոլոգիան պետք է կիրառվի iPhone սմարթֆոնում: Բոլոր դեպքերում, ամենից իրատեսականը վերջինիս օգտագործումն է «խելացի» iWatch ժամացույցում: