Armenian Cyber Army-ն կոտրում է idmantv.az կայքը (վիդեո)

Հայկական հաքերային խմբավորում Armenian Cyber Army-ն Youtube տեսապորտալում հրապարակել է մի տեսանյութ, ուր ցուցադրում է, թե ինչպես  է կոտրում ադրբեջանական idmantv.az կայքը:

Հիշենք, որ սեպտեմբերի 1-ին և 2-ին ինտերնետում սկսվել է կիբերպատերազմ ադրբջանցի և հայ հարքերների միջև: Հայ հաքերներին հաջողվել է հարձակվել և կոտրել մի շարք ադրբեջանական կայքեր: Դրանց թվում են econews.az-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական president.az-ը, Իլհամ Ալիևի կնոջ պաշտոնական կայքը, ադրբեջանական առաջատար լրատվական կայքերը, ինչպես նաև Ադրբեջանի արդարադատության և տուրիզմի նախարարությունների և այլ կայքեր: Բոլոր կայքերում հայ հաքերները տեղադրում են Գուրգեն Մարգարյանի նկարը՝ «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ կլինի» գրությամբ:

Հիշենք, որ 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է քնած Գուրգենի Մարգարյանին: 2007թ-ին Սաֆարովին Հունգարիայի դատարանը դատապարտում է ցմահ ազատազրկման: 2012թ. օգոստոսի 31-ին հայտն դարձավ, որ Հունգարիան Սաֆարովին վերադարձրել է Ադրբեջանին: Նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել մարդասպանին և ազատ արձակել: