ASUS-ը պատրաստում է բյուջետային նոութբուքների շարք

ASUS թայվանական ընկերությունը պատրաստում է X555 սերիայի նոութբուքներ, որոնք կունենան մատչելի գին: Մոդելների մի մասը համալրված կլինի 15,6″ էկրանով, իսկ մյուսները՝ 14“ , սակայն բոլորն էլ կունենան նույն HD-թույլատրությունը: Սարքերի չափսերը կլինի մինչև 328×256×26 մմ, իսկ քաշը՝ 2,3 կգ:

Որպես պրոցեսոր կծառայեն Intel Core i3/i5/i7 մոդելները, օպերատիվ հիշողությունը կլինի 8 Գբ, իսկ ներքինը՝ 320 Գբ-ից մինչև 1 Տբ:

asus

Համակարգիչները կստանան ASUS SonicMaster աուդիոհամակարգ, մուլտի սենսորային թաչփադ, Ice Cool սառեցման համակարգ, երկու USB 3.0 մուտք, մեկ USB 2.0, VGA և HDMI վիդեոելքեր,  SD-քարտի տեղ, HD-տեսախցիկ, 38 Վտ/ժ մարտկոց:

ASUS X555 նոութբուքները վաճառքում կհայտնվեն մոտակա ժամանակում: Գների մասին առայժմ կոնկրետ տեղեկություններ չկան:

Աղբյուրը և նկարը՝ Softpedia.com