eBay-ը խնդրում է օգտագործողներին փոխել գաղտնաբառերը

ebay1eBay ընկերությունը նամակներ է ուղարկել օգտագործողներին՝ զգուշացնելով, որ տեղի է ունեցել ինֆորմացիայի մեծ արտահոսք և խնդրելով փոխել ծածկագիրը:

Հաղորդվում է, որ կիբեր հանցագործներին հաջողվել է տիրանալ eBay-ի մի քանի աշխատակիցների գրանցման տվյալներին, որից հետո էլ նրանք կարողացել են մուտք գործել ընկերության կորպորատիվ ցանց: Դեպքը պատահել է փետրվարի վերջին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն վերջերս:

Գողացված տվյալների բազայում գտնվել են օգտագործողների անուններ, ծածկանուններ, կոդավորված ծածկագրեր, ֆիզիկական հասցեներ, հեռախոսահամարներ և ծննդյան ամսաթվեր:

Նշվում է, որ այդ տվյալներում չեն եղել ֆինանսական տեսակի տվյալներ, չեն տուժել նաև PayPal վճարային համակարգի տվյալները: Ընկերությունը հավաստիացնում է, որ չարագործներն առայժմ որևէ գործողություններ չեն կատարել:

Աղբյուրը՝ ebay.com