Ericsson-ը ցուցադրել է 5G-ցանց` տվյալների փոխանցման 5 Գբ/վ արագությամբ

image87577Մոտ մեկուկես ամիս առաջ Telstra Corporation ավստրալական ընկերությունը հայտարարեց, որ կարողացել է հասնել 4-րդ սերնդի ցանցում 450 Մբ/վ արագությամբ տվյալների փոխանցմանը: Իսկ այժմ Ericsson ընկերությունը հայտարարել է այս արագության տասնապատիկ գերազանցման մասին:

Խոսքը հինգերորդ սերնդի ցանցերի մասին է, որոնք կգործարկվեն 2020թ.: Տեսականորեն այս ցանցերում հնարավոր կլինի տվյալներ փոխանցել 10 կամ նույնիսկ 20 Գբիտ/վայրկյան արագությամբ:

Ericsson-ը հնարավոր է դարձրել 5 Գբիտ/վ արագությունը, սակայն նշենք, որ նման արագություն գրանցվել է լաբորատոր պայմաններում: Սա նշանակում է, որ նման արագության դեպքում 50 Գբ ծավալով տեսանյութը փոխանցվել է 80 վայրկյանում:

Բացի մեծ արագությունից՝ 5G տեխնոլոգիան կապահովի մի շարք առավելություններ՝ ավելի լավ անվտանգություն, էներգիայի օգտագործման նվազեցում և այլն:

Աղբյուրը՝ CNET.com