Facebook-ը գործարկել է նոր կոճակ

Աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ը սկսել է նոր ֆունկցիաներ ներդնել օգտագործողների անձնական տվյալների գաղտնիության կարգավորումներում: Այս մասին հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Նոր կոճակը տեղակայված է սոցցանցի ինտերֆեյսի վերևի աջ մասում, այն թույլ է տալիս ընտրել մարդկանց խումբ, որոնք իրավունք կունենան տեսնել օգտագործողի գրառումները և նամակ ուղարկել վերջինիս: Այս կոճակը մատչելի է դարձնում գաղտնիության կարգավորումների կառավարումը, որը բազմաթիվ օգտագործողներ համարում են բարդ:

Բացի դրանից, Facebook-ը թույլ կտա ավելի հեշտ կառավարել սոցցանցում ակտիվացրած հավելումները: Յուրաքանչյուր հավելում հնարավոր կլինի առանձին կառավարել: Նոր ֆունկցիան առաջիկա ամսվա ընթացքում հասանելի կլինի բոլոր օգտագործողներին:

Հիշենք, որ աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ն ունի այսօր ավելի քան 1 միլիարդ օգտագործող: