Facebook-ը կորցնում է օգտագործողների վստահությունը

Facebook սոցցանցը կամաց կամաց կորցնում է իր օգտագործողների վստահությունը՝ զիջելով իր դիրքերն այնպիսի ընկերություններին, ինչպիսիք են Google-ը: Այս մասին է վկայում Facebook  օգտագործողների շրջանակում Washington Post-ի անցկացած ուսումնասիրությունը: 900 մլն օգտագործողից միայն մեկ երրորդն է պատրաստ կիսվել անձնական տեղեկատվությամբ: Սա վերաբերում է թե՛ ամբողջական և թե՛ մասնակի անձնական տվյալներին:

Հետազոտական ընկերություն Harris Interactive-ի հետ համատեղ անցկացրած հարցմանը մասնակցել է 2262 օգտագործող: Նրանցից երկու երրորդը դժգոհում են, որ Facebook-ն իրենց անձնական տվյալները հասանելի է դարձնում գովազդատուներին:

Հասկանալու համար Facebook-ի իրական դրությունը, Washington Post-ն այն համեմատում է այլ ընկերությունների հետ: Օրինակ Amazon-ին վստահում են հարցմանը մասնակցած օգտագործողների 66%-ը: Իսկ Մարկ Ցուկերբերգի ընկերությունը ետ է անգամ Google-ից, որին վստահում են 41%-ը:

Հիշենք, որ Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցցանցն է աշխարհում ավելի քան 900 մլն. օգտագործողով: