Facebook-ը ներկայացրել է նոր Nearby Friends ֆունկցիան

Facebook սոցցանցն իր բջջային հավելվածներում կավելացնի Nearby Friends ֆունկցիան, որի միջոցով հնարավոր կլինի տեսնել, թե ընկերներից ով է գտնվում Ձեր գտնվելու դիրքի մոտակայքում: Այս մասին սոցցանցը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Nearby Friends

Ակտիվացված վիճակում գտնվող Nearby Friends ֆունկցիան Ձեր՝ մոտակայքում ընկերներին կծանուցի, ինչպես նաև մոտավոր կցուցադրի Ձեր միջև եղած հեռավորությունը և իրենց՝ Ձեր գտնվելու վայրում վերջին անգամ լինելու պատմությունը:

Սեփական գտնվելու վայրը օգտագործողը կարող է հասանելի դարձնել միայն կոնկրետ խմբի ընկերների համար: Սա նշանակում է, որ կարելի է կարգավորել և անգամ կիսել գտնվելու վայրը կոնկրետ ընկերների հետ:

Բացի դրանից կա հնարավորություն հսկել ընկերոջ գտնվելու վայրը որոշակի ժամանակահատված ընտրելով, անգամ երբ Ձեր ընկերը հեռու է գտնվում, օրինակ՝ ճամփորդելու ժամանալ:

Nearby Friends 02

Facebook-ը հայտնում է, որ շուտով Nearby Friends ֆունկցիան հասանելի կլինի թե՛ Android և թե՛ iOS հավելվածներում, սակայն կգործարկվի նախնական միայն ԱՄՆ օգտագործողների համար, իսկ հետագայում նաև մնացած տարածաշրջանների: