Facebook-ը փորձարկում է կարգավիճակներին սմայլիկներ կցելու նոր ֆունկցիան

Այսուհետ աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ի օգտագործողները հնարավորություն կունենան կցել սմայլիկներ իրենց գրառումներին (status): Այս մասին հաղորդում է TechCrunch-ը:

Փորձարկվող այս նոր ֆունկցիան որոշ օգտագործողների էջերի Ի՞նչ եք անում (What are you doing?) դաշտում ցուցադրում է հավելյալ տող, որում առաջարկվում է մի քանի տարբերակ՝ խմում եմ, ուտում եմ, զգում եմ, լսում եմ, դիտում եմ կամ մուտք անել սեփական տեքստը: Ընդորում, օգտագործողները կկարողնան ավելացնել, թե ինչ են ուտում, լսում կամ դիտում: