Facebook-ը հերքել Yahoo-ի հետ համագործակցելու լուրերը

Աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ը հերքել է ինտերնետում տարածված լուրերն այն մասին, թե ընկերությունը բանակցություններ է վարում Yahoo-ի հետ՝ օնլայն որոնման ոլորտում ռազմավարական համագործակցության համար, հաղորդում է Cnet-ը:

Հիշենք, որ կիրակի The Sunday Telegraph-ն առաջինն էր, որ հայտնեց, թե Facebook-ի գործադիր տնօերն Շերիլ Սանդբերգը և Yahoo-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը բանակցություններ են վարում: Պարբերականը, հղելով իր գաղտնի աղբյուրներին, նշում էր նաև, որ Սանդբերգը և Մայերը նախկին գործընկերներ են և որ նրանք նպատակ ունեն ստեղծել նոր որոնողական համակարգ:

Հիշենք, որ Yahoo-ն երկար ժամանակ համագործակցում էր Facebook-ի հետ՝ օգտագործելով իր մի շարք արտադրանքներում սոցցանցի փլագինները և տվյալները: