Facebook-ում կարելի է հայտնել ապագա երեխայի ծննդյան մասին

Այսուհետ Facebook օգտագործողները կարող են սոցցանցում հայտնել իրենց ապագա երեխայի ծննդյան իրադարձության մասին: Այս նոր ֆունկցիան ավելացել է Life Events բաժնում, հայտնում է Facebook-ն իր պաշտոնական բլագում:

Այն կփոխարինի նախկինում Facebook-ում ընտանիքի անդամներ ավելացնելու բաժնում առկա երեխայի ավելացման կոճակին:

Այս ֆունկցիան գովազդատուներին թիրախավորման նոր հնարավորություն կտա: Օրինակ՝ մանկական սնունդի կամ հագուստի գովազդը հնարավոր կլինի ցուցադրել միայն ապագա մայրերին: Նախկինում գովազդատուները կարողանում էին ցուցադրել նման գովազդ միայն արդեն ծնող դարձած ընտանիքներին:

Սոցցանցում կա կյանքի իրադարձությունների ավելացման 40  հնարավորություն՝ «ուսում արտասահմանում», «նոր ավտոմեքենա», «առաջին համբույր» և այլն:

Հիշենք, որ Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցցանցն է՝ ավելի քան 955 մլն. օգտագործողով: