Galaxy Gear խելացի ժամացույցը համատեղելի է դարձել Galaxy S4 և այլ սարքերի հետ

Samsung Galaxy Gear 6Samsung ընկերության որոշ սմարթֆոններ ստացել են Android 4.3 թարմացումը: Այս թարմացմամբ սմարթֆոնները կկարողանան աշխատել ընկերության Galaxy Gear խելացի ժամացույցի հետ: Այս մասին հայտնում է Samsung-ն իր պաշտոնական բլոգում:

Մոտակա ժամանակում վերոհիշյալ թարմացումը կստանան Galaxy S4, Galaxy S3 և Note 2 սմարթֆոնները: Իսկ հետագայում հարավկորեական ընկերությունը նախատեսում է թողարկել հատուկ ծրագրային թարմացում, որում կավելանա խելացի ժամացույցի հետ համատեղելիություն՝ Galaxy S4 mini, S4 Active, Mega 5.8, Mega 6.3 և S4 Zoom մոդելների հետ:

Հիշենք, որ Galaxy Gear խելացի ժամացույցը հնարավորություն է տալիս օգտագործողներին պատասխանել հեռախոսազանգերին, կատարել լուսանկարներ և տեսագրություններ ներկառուցված 1.9Մպ ֆոտոխցիկով: Սարքի ներքին հիշողությունն է 4Գբ: