Galaxy S5 սմարթֆոնը կարողանում է չափել սթրեսի աստիճանը

image_new

S Health առողջապահական հավելվածի թարմացված տարբերակը, որը Samsung ընկերությունը սկսելու է տարածել այս շաբաթվա ընթացքում, թույլ կտա Galaxy սմարթֆոն օգտագործողներին չափել սթրեսի աստիճանը: Ճիշտ է՝ նոր ֆունկցիայից օգտվել կարող են ոչ բոլորը, այլ միայն Galaxy S5 մոդել ունեցողները:

Ինչպես հայտնի է, Galaxy S5-ն ունի սրտի աշխատանքի սենսոր, որը տեղադրված է  հեռախոսի հիմնական տեսախցիկի կողքին: Հիմնականում այն օգտագործվում է S Health հավելվածի հետ միասին:

Սթրեսի մակարդակի չափումը կկատարվի ժամերով, օրերով կամ ամիսներով: Այնուհետև տվյալները կվերլուծվեն S Health հավելվածի կողմից: Samsung-ը հիշեցնում է, որ Galaxy S5-ի սրտի աշխատանքի սենսորը չի կարող ծառայել՝ որպես լուրջ բժշկական գործիք, քանի որ դրա ցուցմունքները, ինչպես նաև S Health հավելվածի աշխատանքը կրում են միայն ճանաչողական բնույթ:

Աղբյուրը՝ hardnsoft.ru