Google-ը բարդացրել է պոռնոգրաֆիկ լուսանկարների որոնումը

Google-ը փոխել է լուսանկարների որոնման ալգորիթմը՝ բարդացնելով որոնման արդյունքներում պոռնոգրաֆիկ նկարների դուրս բերումը, հաղորդում է CNET News-ը:

Անգամ «անվտանգ որոնում» ֆունկցիան անջատելու դեպքում, պոռնոգրաֆիկ նկարներ որոնելը դժվար է: Google-ը նշում է, որ չի զբաղվում լուսանկարների գրաքննությամբ, սակայն, միևնույն ժամանակ, չի ցանկանում ցուցադրել օգտագործողներին այնպիսի բովանդակություն, որը նրան հատուկ չեն որոնել: Ինտերնետ հսկան հավաստում է, որ այժմ լուսանկարների որոնման ալգորիթմը նմանվել է վիդեոների և սովորական որոնման ալգորիթմներին: