Google+-ը գործարկել է «Համայնքներ» ծառայությունը

Google+ սոցիալական ցանցը հայտարարել է նոր ծառայության գործարկման մասին, որը շփումն ինտերնետում դարձնում է էլ ավելի հետաքրքիր: «Համայնքներ» կոչվող նոր ֆունկցիայի շնորհիվ հնարավոր է լինելու միավորել համախոհներին «մեկ հարկի տակ» և քննարկել վերջիններիս հետ տարբեր հետաքրքրաշարժ թեմաներ:


Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս ստեղծել բաց և փակ համայքներ, որոնել հետաքրքրություններով մոտ մարդկանց, ստեղծել միջոցառումներ, շփվել տեսահանդիպումներով, կիսել հետաքրքիր բովանդակություն համայնքի անդամների հետ՝ սեղմելով +1 կոճակը:

Այս պահին Google+ սոցցանցն ունի ավելի քան 500 միլիոն օգտագործող, որոնցից 235 միլիոնը ակտիվ օգտագործողներ են: