Google-ը թողարկել է Project Tango պլանշետի Development Kit

Google ընկերությունը ներկայացրել է Project Tango պլանշետի համար նախատեսված Development Kit (ծրագրավորման փաթեթ): Վերջինս հնարավորություն կտա նախագծողներին մշակել հավելվածներ, որոնք կարող են հետևել 3D շարժումները և եռաչափ ֆիքսել շրջակա միջավայրը:

Հիշեցնենք, որ  Project Tango-ն ներկայացվել է ինտերնետ հսկայի կողմից 2014թ. փետրվարին: Այն իրենից ներկայացնում է միջավայրի եռաչափ սկանավորման տեխնոլոգիա՝ ներդրված բջջային սարքերում: Ենթադրվում է, որ այս տեխնոլոգիայի միջոցով հնարավոր կլինի ստեղծել տարածքների ներսի քարտեզներ, նավիգացիայի և կողմնորոշման նոր մեթոդներ:

Google կողմից կընտրվեն նախագծողներ, ովքեր հնարավորություն կունենան գնել 1,024 Project Tango պլանշետներ ավելի ուշ հունիսին: Հունիսին անցկացվող Google I/O կոնֆերանսի մասնակիցները կլինեն այն առաջիններից, ովքեր կկարողանան գնել այն նաև Development Kit-ը:

Google-ի խոսքով, kit-ը մշակվել է Nvidia ընկերության հետ սերտ համագործակցության արդյունքում: Ահա թե ինչու Project Tango պլանշետներն աշխատում են Tegra K1 նոր բջջային պրոցեսորներով և ունեն 4Գբ օպերատիվ և 128Գբ ներկառուցված հիշողություն, շարժումը ֆիքսող ֆոտոխցիկ, խորության սենսոր, WiFi և BTLE:

Աղբյուրը՝ thenextweb.com