Google-ը կներկայացնի Android 5.0 բջջային ՕՀ-ն

Ամեն տարի, երբեմն անգամ տարին մի քանի անգամ Google ընկերությունը գործարկում է իր բջջային օպերացիոն համակարգի կարևոր թարմացումներ: Android 4.0-ի թողարկումից հետո, ինտերնետ հսկան գործարկեց Jelly Bean կոչվող 3 թարմացում՝ 4.1, 4.2 и 4.3 և մեկ մեծ թարմացում՝ անվանելով այն 4.4 KitKat:

Android 5.0 sreenshots

Դժվար է ասել, թե ի՞նչ կհաջորդի վերջին տարբերակին Android 4.5 թե՞ Android 5.0: Google-ը Twitter միկրոբլոգում հրապարակել է մի սքրինշոթ, ինչից կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է 5.0 տարբերակի մասին: Բացի դրանից պարզ է դառնում, որ անձնական օգնական Google Now-ն կցուցադրի նաև քարտեզներ՝ կախված ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ:

Բոլոր սքրինշոթներում երևում է ժամը 5:00-ն: Սա կարելի է համարել հուշում, որ մոտ է Android 5.0-ի շնորհանդեսը:

Նշենք, որ հունիսին կկայանա  Google նախագծողների ամենամյա կոնֆերանս I/O-ն, որի ժամանակ էլ հենց սպասվում է ՕՀ-ի նոր տարբերակի շնորհանդեսը:

Թե ինչ նորույթներ կպարունակի այն, առայժմ դժվար է ասել: Հավանաբար կլինի նոր ինտերֆեյս և մի շարք նոր ֆունկցիաներ: Բացի դրանից Google I/O-ին սպասվում է կրելի սարքերի ՕՀ-ի՝ Android Wear-ի մասին նոր տեղեկություններ, ինչպես նաև Google-ի խելացի կրելի ժամացույցի և Nexus շարքի սարքերի շնորհանդեսներ: