Google-ը նոր շենքեր է գնել Սիլիկոնյան Հովտում

Ամերիկյան ինտերնետ-հսկա Google ընկերությունը վերջին մի քանի շաբաթների ընթացքում կատարել է գնման կամ վարձույթի գործարքներ ավելի քան 1 միլիոն քառակուսի մետր տարածքների համար Santa Clara Country-ում՝ ներառյալ ևս մի քանի շենքեր Mountain View, որոնք ընկերությունը ձեռք է բերել վերջին օրերի ընթացքում:

Նշված մեծության տարածքները բավական կլինեն Google-ի 4600-ից 5800 աշխատողի համար: Հաշվարկն արված է ըստ՝ մեկ աշխատողին 200-ից 250 քառակուսի մետր տարածք սկզբունքով: Ընկերությունը վճարել է 246 միլիոն դոլար միայն Mountain View-ում 7 տարածքների ձեռքբերման համար:

Google-ը ռեկորդային աճ է սահմանում Սիլիկոնյան Հովտում: Նմանատիպ չափսերի տարածքներ անցյալում ունեցել է Cisco ցանցային տեխնալոգիաներով զբաղվող ընկերությունը:

Google-ը կմեծացնի իր տարածքները՝ գնելով NASA Ames հետազոտական կենտրոնի տարածքում 1մլն քառակուսի մետր, Mountain View-ում ու Sunnyvale-ում ավելի քան 3.1մլն քառակուսի մետր տարածք:

Աղբյուրը՝ Mercury News