Դատելով Google ընկերության՝ Արժեթղթերի հանձնաժողով տված դիմումից՝ ընկերությունը ցանկանում է, որպեսզի AdWords գովազդը լինի ամենուրեք, նույնիսկ սառնարանների վրա:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հանձնաժողովը պահանջեց Google-ից և այլ ընկերություններից բջջային սարքերի միջոցով ստացվող եկամտի վերաբերյալ ավելի մանրամասն ինֆորմացիա: Որոնողական ընկերությունը մերժեց այս պահանջը՝ նշելով, որ իր ծառայությունները, այդ թվում՝ նաև գովազդը, կարող են հայտնվել ապագայի ամենատարբեր սարքերի վրա:
Բացի սառնարաններից՝ խոսքը գնում է նաև մեքենաների էկրանների, թերմոստատների, ժամացույցների և ակնոցների մասին: Այլ մանրամասներ, ցավոք, առայժմ հայտնի չեն:
Աղբյուրը՝ appleinsider.com