Google-ը փորձարկում է iOS 6-ի համար նախագծված Maps ծրագիրը

Ինտերնետ հսկա Google ընկերությունը փորձարկում է իր «Քարտեզներ» ծրագիրը՝ նախագծված iOS 6 օպերացիոն համակարգի համար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղելով իր ներքին աղբյուրներին: Թե երբ կհայտնվի ծրագիրը Apple-ի օնլայն խանութում, առայժմ, հայտնի չէ:

Հիշենք, Google-ը և Apple-ը համագործակցում էին 2007-ից: Սակայն Apple-ը որոշեց հրաժարվեց iOS 6-ում տեսնել ինտերնետ հսկայի Map և Youtube ծրագրերւ՝ նախընտրելով օգտագործել սեփական «Քարտեզներ»-ը: Apple-ի նոր «Քարտեզներ»-ը քննադատության արժանացան մի շարք օգտագործողների կողմից՝ անճշտություններ պարունակելու համար: Իսկ Google-ն իր հերթին տեղեկացրեց, որ ոչ մի քայլեր էլ չի ձեռնարկում վերադարձնելու iOS 6 օգտագործողներին Google Maps-ի հասանելիությունը:

Հիշենք նաև, Հոկտեմբերին Apple-ը լքեց iOS-ի նախագծման ղեկավար Սքոթ Ֆորսթալը, ով նաև պատասխանատու էր Apple-ի «Քարտեզներ»-ի համար: WSJ-ի տվյալներով, Ֆորսթալը հրաժարվել է օգտագործողներին ուղղված ներում հայցող նամակ հրապարակել, ինչն էլ նրա՝ աշխատանքից հեռացման պատճառ է հանդիսացել: Հիշենք, որ նման նամակ հրապարակվեց ընկերության ղեկավար Թիմ Կուկի անունից: