Google-ը 14 տարեկան է

Աշխարհի խոշոր ինտերնետ հսկա Google ընկերությունն այսօր տոնում է իր 14 ամյակը: Google-ի որոնողական էջում տեղադրվել է տոնական շոկոլադե տորթի դուդլ:

Google-ը հիմնադրվել է 1998թ-ին Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի կողմից: Լինելով Սթենֆորդի համալսարանի ասպիրանտներ`Բրինը և Փեյջը սկսել են սեփական որոնողական համակարգի նախագծումը դեռևս 1996-ին, որն օգտագործվել է Սթենֆորդի կայքում:

14 տարվա ընթացքում Google-ն այնքան մեծ ճանաչողություն է ձեռք բերել, որ դարձել է աշխարհի առաջատար որոնողական համակարգը: Ընկերության բրաուզեր Google Chrome-ը նույնպես առաջատար է բրաուզերների շուկայում: Google-ին հաջողվել է զարգացնել և ձեռք բերել խոշոր նախագծեր: Օրինակ աշխարհի ամենախոշոր տեսապորտալ YouTube-ը կամ Android օպերացիոն համակարգը: Ընկերությունը նախագծում է նաև մի շարք այլ ծառայություններ: Դրանցից են փաստաթղթերի հետ աշխատելու համար նախատեսված Google Docs-ը, Google Maps-ը, էլ.փոստ ծառայություն Gmail-ը , Google Drive ամպային ծառայությունը և այլք: Ընկերությունը մեծ ուշադրություն է հատկացնում իր 2011թ-ին թողարկած սոցցանցին՝ Google+-ին: Վերջինս այսօր ունի ավելի քան 250 մլն. օգտագործող: Իսկ անցյալ տարի Google-ը գնեց Motorola Mobility ընկերությունը 12.5 մլրդ. դոլարով:

2012թ. հուլիս ամսվա տվյալներով, Google-ում աշխատում է 54,6 հազ. աշխատակից ամբողջ աշխարհում, որոնցից 34.3 հազարը անմիջապես Google-ում են աշխատում, մնացյալ 20.3 հազարը Motorola-ում: Իսկ վերջին երկու շաբաթների ընթացքում Google-ի արժեթղթերի արժեքը Nasdaq-ի բիրժայում աճել են: Ընկերության յուրաքանչյուր բաժնետոմս արժե 764,89 դոլար: Ընկերությունը գնահատվում է ընդհանուր 246,4  մլրդ. դոլար: