Google-ն աջակցում է միասեռականներին

Ինտերնետ-հսկա Google ընկերությունը սկսել է “Legalise Love” (Օրինականացնել սերը) արշավը՝ աջակցելու միասեռականներին: Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, հուլիսի 8-ին Google-ի կայքում գործարկվել է հատուկ բաժին՝ նվիրված միասեռականների իրավունքների պաշտպանությանը:

The Washington Post-ի հետ զրույցում ինտերնետ-հսկայի ներկայացուցիչները ընգծել են, որ արշավի նպատակն է պաշտպանել միասեռականների իրավունքները բոլոր այն երկրներում, որտեղ իրենց հարաբերությունները արգելված են օրենքով: Google-ը ցանկանում է, որ միասեռականների համայքներն իրենց անվտանգ զգան, որտեղ էլ որ գտնվեն: Այս արշավի շրջանակում, Google-ի 40 միասեռական աշխատակից կմասնակցեն Լոնդոնում կայանալիք համաշխարհային գեյ-շքերթին:

Google-ը միասեռականների իրավունքների պաշտպանության պայքարը սկսել է 2008-ից: