HTC-ն կթողարկի երկու Windows RT պլանշետ

HTC ընկերությունը կներկայացնի երկու պլանշետային համակարգիչ՝ աշխատող Windows RT օպերացիոն համակարգով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Ըստ Bloomberg-ի, պլանշետներից մեկն ունենալու է 12 դյույմ, իսկ մյուսը՝ 7 դյույմ անկյունագծով էկրան: Բացի դրանից, 7 դյույմանոց պլանշետը ծառայելու է նաև որպես հեռախոս՝ զանգեր կատարելու համար: Հայտնի է, որ երկու սարքերն էր աշխատելու են Qualcomm պրոցեսորներով և շուկայում հայտնվելու են 2013թ. հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Թե որքան են արժենալու HTC պլանշետները, առայժմ հայտնի չէ: