HTC-ն մշակում է բժշկական սարքեր (ֆոտո)

401479Վերջին տեխնոլոգիական ցուցահանդեսին HTC ընկերության պահվածքը կասկածելիորեն լուռ էր. սովորաբար ընկերությունը ներկայացնում է շատ նորույթներ: Ամենայն հավանականությամբ, ընկերության մասնագետները զբաղված են նոր մշակումներով: Վերջերս լուրեր էին պտտվում, որ HTC-ն խելացի ժամացույց է պատրաստում, որի թողարկումը սպասվում է 2015-ի սկզբին: Այժմ լրատվամիջողները գրում են, որ ընկերությունը զբաղված է այժմ բժշկական սարքեր մշակելով:

HTC Source-ը հրապարակել է Tricorder կոդային անունով բժշկական սարքի լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ սարքն աշխատում է սմարթֆոնի հետ միասին: Այն ունի Tricorder Blood համակարգ, որը նախատեսված է արյան անալիզ կատարելու համար, լսողական ապարատը ստուգելու Tricorder Scope համակարգը, մեզի անալիզի համար նախատեսված Tricorder Urine համակարգը և շնչառությունը ստուգող Tricorder Breath-ը:

401481

401480

401479

401478

401476

Թե երբ վերոնշյալ սարքերը կներկայացվեն հանրությանը, առայժմ տեղեկություններ չկան:

Աղբյուրը` HTCsource.com