HTC Butterfly 2-ը կթողարկվի նոր գույներով և մեծ էկրանով

HTC-ի հաջորդ Butterfly սմարթֆոնը հայտնվել է ինտերնետում ընկերության պաշտոնական շնորհանդեսից վաղ: Ըստ ինտերնետում հայտնված լուսանկարների, նոր սմարթֆոնը կունենա երեք գույն՝ կապույտ, սպիտակ և սև, կլինի ավելի մեծ և կունենա ավելի լայն էկրան՝ մոտ 5.2 դյույմ անկյունագծով: Ըստ լուրերի, սարքավորումը կունենա Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր:

HTC Butterfly-ը հաջողություն չի ունեցել ԱՄՆ-ում, բայց փոխարենը լավ վաճառքներ է ունեցել Ասիայում և աշխարհի այլ մասերում:  Հիշենք, որ HTC-ն 2013-ի սկզբում թողարկեց Butterfly-ի թարմացումը, որը կոչվում է Butterfly S: Նոր սմարթֆոնը հավանաբար կկոչվի Butterfly 2:

Ընկերությունը դեռևս չի արձագանքել այս լուրերին:

Աղբյուր՝ Cnet.com