IFA 2014. Samsung-ը ներկայացրել է կորացած էկրանով Galaxy Note 4-ը

Բեռլինում անցկացվող IFA 2014 ցուցահանդեսին Samsung ընկերությունը ներկայացրել է մեծ էկրանով Galaxy Note 4 սմարթֆոնը, որն ունի 5,7 դյույմանոց Super AMOLED-էկրան` 2560 x 1440 պիկսել (Quad HD): Անկյունագիծը մնացել է նույնը, ինչ Note 3-ի դեպքում, սակայն ավելացել է թույլատրությունը (Note 3-ի դեպքում այն կազմում էր 1920 x 1080 պիկսել):  

Galaxy Note 4-ի կաղապարն ունի մետաղական շրջանակ, իսկ ետնային հատվածը պատրաստված է պլաստիկից:

sams501

Սարքն ունի քառամիջուկ երկու չիփսեթ (1,9 և 1,3 ԳՀց հաճախությամբ), հիմնական 16 ՄՊ և դիմային 3,7 ՄՊ տեսախցիկներ: Օպերատիվ հիշողությունը 3 ԳԲ է, իսկ ներքինը` 32 ԳԲ (կա նաև microSD-քարտի հնարավորություն: Սարքն աշխատում է նաև 4G LTE ցանցերում: Մարտկոցը 3220 մԱժ է, իսկ սմարթֆոնի չափսերն են 153,5 x 78,6 x 8,5 մմ, քաշը` 176 գրամ: Սմարթֆոնի հետ ներկայացվում է S Pen թվային գրիչ, որն ամրացվում է կաղապարի ներսում:

Samsung Galaxy Note 4-ի գնի մասին առայժմ տեղեկություններ չկան, սակայն մոդելը վաճառքի կհանվի հոկտեմբերին և հասանելի կլինի 4 գույներով` սպիտակ, սև, ոսկեգույն և վարդագույն:

Աղբյուրը` theverge.com