IFA 2014. Sony-ն ներկայացրել է Xperia E3 մատչելի սմարթֆոնը

sony sony2Sony Mobile Communications ընկերությունը ներկայացրել է Xperia E3 նոր սմարթֆոնը, որն աշխատում է նաև 4G LTE ցանցերում: Հեռախոսը հասանելի է 4 գունային տարբերակով` սպիտակ, սև, մեղրագույն և կիտրոնի գույն: Սմարթֆոնն ունի 4,5 դյույմանոց, 854 x 480 թույլատրությամբ էկրան:

Xperia E3-ի ունի հատուկ ձևի անկյուններ, որոնք պաշտպանում են հեռախոսը քերծվածքներից: Սմարթֆոնը համալրված Qualcomm Snapdragon 400 պրոցեսորով (1,2 ԳՀց հաճախություն), 1ԳԲ օպերատիվ և 8 ԳԲ ներքին հիշողություն: 5 ՄՊ տեսախցիկը թույլ է տալիս ձայնագրել HD ֆորմատով տեսանյութեր: Սմարթֆոնն ունի նաև դիմային տեսախցիկ`VGA թույլատրությամբ:

Կա նաև երկու SIM-քարտի հնարավորությամբ մոդել: Е3 սմարթֆոնը վաճառքի դուրս կգա արդեն այս աշնանը:

Աղբյուրը` mashable.com