iHealth Digital Scale՝ հետևեք ձեր ֆիզիկական կեցվածքին

Ամենօրյա ռիթմի ընթացքում դժվար է հետևել ֆիզիկական կեցվածքին, հատկապես երբ սնունդն անկանոն է և ոչ առողջարար: Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը iPhone և iPad ծրագիր, որը կօգնի մշտապես հետևել և մոնիթորինգ անել ձեր քաշը, սննդակարգը և ընդհանուր ֆիզիկական վիճակը:
Էլեկտրոնային կշեռք iHealth Digital Scale-ն աշխատում է iOS ծրագրով: Օգտագործողը կարող է ծրագիր վերբեռնել իր ամենօրյա քաշը, գրանցել սննդակարգը: «Պատմություն» բաժնում հնարավոր է տեսնել, թե ֆիզիկական ինչ փոփոխություններ եք կրել: Օրինակ դուք կտեսնեք, թե որքան եք կշռում այսօր, և որքան էիք կշռում մեկ շաբաթ առաջ:
Ծրագրում կարող եք ավելացնել նաև «նպատակ»: Օրինակ որոշել եք 1 ամսում ավելացնել քաշը 4կգ-ով: Յուրաքանչյուր օր գրանցելով ձեր սննդակարգը և քաշը, կարող եք տեսնել, թե ինչ արագությամբ եք հասնում ձեր «նպատակին»:

Եկեք դիտենք, թե ինչպես է աշխատում ծրագիրը: