Imagine Cup Armenia 2013 / Երևակայության գավաթ 2013

Մեկնարկում է Երևակայության գավաթ 2013 մրցույթի հայաստանյան ընտրական փուլը: Հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ռուսաստանի ՍանկտՊետերբուրգ քաղաքում անցկացվելիք Երևակայության գավաթ 2013-ի Համաշխարհային եզրափակչին:

Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին մշակել նոր ծրագրային/ՏՏ լուծումներ, որոնք ուղղված կլինեն նորարարության խթանմանը և գլոբալ խնդիրների լուծմանը: Մրցույթն այս տարի անցկացվելու է հետևյալ անվանակարգերում՝

1. Խաղեր,

2. Նորարարություն,

3. Համաշխարհային քաղաքացիություն:

Լրացուցիչ տեղեկատվության համար, այցելե՛ք http://www.micarmenia.am/arm