Intel® Atom™ Z2760՝ պրոցեսոր պլանշետների համար

Intel ընկերության Intel® Atom™ Z2760 պրոցեսորը երկմիջուկ է և նախագծված է պլանշետային համակարգիչների և շարժական այլ սարքերի համար աշխատող Windows 8 օպերացիոն համակարգով: Այն ապահովում է սարքի արագագործությունը:

Intel Atom Z2760 պրոցեսորները հնարավոր են դարձնում ստեղծել ամենաբարակ և թեթև պլանշետները՝ 8.5 մմ հաստությամբ և 680 գրամ կշռով: Intel-ի նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս առանց լիցքավորման աշխատել ավելի երկար՝ ավելի քան 10 ժամ HD վիդեո ֆորմատով: Այս նոր պրոցեսորը համատեղելի է նաև ժամանակակից բարձր որակի ֆոտոխցիկներ և մի շար տեխնոլոգիաների ( Wi-Fi*, 3G WWAN и 4G LTE* WWAN) հետ: