iPhone 5S սմարթֆոնների մի մասն ունի մարտկոցի թերություն

Apple ընկերությունը պաշտոնապես ընդունել է այն փաստը, որ iPhone 5S space grey սմարթֆոնների  մի մասի մարտկոցները թերություն ունեն, որի պատճառով շատ արագ են լիցքաթափվում: Հաղորդում է The New York Times-ը:

Խնդիրը մասսայական բնույթ չի կրում, սակայն որոշ օգտագործողներ արդեն սկսել էին բողոքել մարտկոցի հետ կապված խնդիրներից. կամ այն շատ երկար էր լիցքավորվում, կամ շատ արագ լիցքաթափվում:

Ըստ Apple-ի ներկայացուցիչների՝ նման խնդիր ունի մի քանի հազար iPhone 5S: Մոտ ժամանակներս ընկերությոնը կապ կհաստատի սմարթֆոնների տերերի հետ և կփոխարինի նրանց հեռախոսները նորով:

Նշենք, որ iPhone 5S օգտագործողները ունեն նաև ծրագրային խնդիրներ, սմարթֆոնը ժամանակ առ ժամանակ ինքն իրեն վերաբեռնավորվում է:

Աղբյուրը՝ nytimes.com