iPod nano փլեյերի նոր սերունդը կունենա Wi-Fi

Apple ընկերության iPod nano փլեյերի նոր սերունդն ունենալու է Wi-Fi ցանցին միանալու հնարավորություն: Այս մասին գրում է Macotakara ճապոնական կայքը:
Եթե iPod nano-ն հագեցած լինի Wi-Fi-ով, հնարավորություն կլինի թարմացնել փլեյերի օպերացիոն համակարգը, ներբեռնել երգեր և ֆիլմեր  անմիջապես iTunes-ից:

Wi-Fi-ը հնարավորություն կտա iPod nano օգտագործողներին օգտվել նաև iCloud  ամպային ծառայությունից:

Հիշենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերից մեկն այն է, որ iPod nano-ն հագեցած է լիենելու Bluetooth-ով: Եթե գալիք սերնդում ոչինչ չփոխվի, միայն Bluetooth-ը նոր հնարավորություններ կտա փլեյերի երկրպագուներին: