Lenovo-ն ներկայացրել է 2 նոր Android սմարթֆոն

Lenovo ընկերությունը ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ թողարկել է երկու նոր բյուջետային Android սմարթֆոններ՝ Lenovo А328 և А536 մոդելները:

lenovo_a328_dark_blue

Lenovo А328-ն ունի 4.5դյույմ էկրան՝ 854х480 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ MediaTek MT6582M պրոցեսոր՝ 1.3ՄԳց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ և 4Գբ ներկառուցված հիշողություն, MicroSD քարտի բնիկ, անլար Wi-Fi 802.11 b/g/n, Bluetooth 4.0, GPS և FM-ռադիո մոդուլներ, 5Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկներ, 2000մԱ/Ժ մարտկոց: Աշխատում է Android 4.4 KitKat ՕՀ-ով, կշռում՝ 140 գրամ:

lenovo_a536_black

А536 մոդելն ունի 5դյույմ էկրան՝ 854х480 պիքսել թույլատրությամբ, MediaTek MT6582M 1.3ՄԳց հաճախականությամբ պրոցեսոր,  1Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողություն, MicroSD քարտի բնիկ, անլար Wi-Fi 802.11 b/g/n, Bluetooth 4.0, GPS, FM-ռադիո մոդուլներ, 5Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկներ և կրկին 2000մԱ/Ժ մարտկոց: Սարքը կշռում է 148 գրամ: