LG-ն ներկայացրել է G Watch R «խելացի» ժամացույցը

LG Electronics ընկերությունը IFA 2014 ցուցահանդեսից առաջ ներկայացրել է «խելացի» G Watch R ժամացույցը՝ աշխատող Android Wear կրելի սարքերի համար նախատեսված ՕՀ-ով:

lg1

Գաջեթի յուրահատկությունն է՝ կլոր 1.3դյույմ՝ 320 × 320 պիքսել թույլատրությամբ P-OLED էկրան: Արտադրողի խոսքով արևի լույսի ներքո՝ ցանկացած անկյան տակ էկրանը հնարավոր է հանգիստ դիտել:

Սարքն աշխատում է Qualcomm Snapdragon 400՝ 1.2 ԳԳց հաճախականությամբ պրոցեսորով, ունի 512Մբ օպերատիվ և 4Գբ ներկառուցված հիշողություն: Այն հագեցած է աքսելոմետրով, էլեկտրոնային կողմնացույցով, բարոմեըրով և մի շարք այլ սենսորներով, որոնք դարձնում են սարքը ֆիթնես-թրեքեր:

lg5

Սարքի էկրանին կարելի է ստանալ ծանուցումներ սոցցանցերի, ՍՄՍ հաղորդագրությունների և ստացած զանգերի մասին: G Watch R-ը ջրակայուն է և վնասադիմացկուն: Աշխատում է 410մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով: Սարքի վաճառքը կմեկնարկի 2014թ. 4-րդ եռամսյակում: Արժեքի մասին որևէ ինֆորմացիա առայժմ չկա: