LG G Flex սմարթֆոնի «կենդանի» լուսանկարները

Նախորդ շաբաթ համացանցում հայտնվել էին LG ընկերության դեռևս չթողարկված կոր սմարթֆոն G FLEX-ի գծանկարները: Այսօր Telefe հեռուստաընկերության լրագրողներից մեկի շնորհիվ՝ ինտերնետը լցվել է կոր սմարթֆոնի իրական լուսանկարներով:

Ինչպես գրում են մամուլում, LG G Flex-ն ունի 6 դյույմ անկյունագիծ կոր OLED էկրան, 13Մպ հիմնական ֆոտոխցիկ:

Հիշենք, որ LG G Flex-ը դեռևս պաշտոնապես չի ներկայացվել, այդ իսկ պատճառով սարքի տեխնիկական բնութագիրն առայժմ հայտնի չէ: Բացի դրանից, ինչպես գրում է TheVerge-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին, նորույթը կհայտնվի վաճառքում նոյեմբերին Հարավային Կորեայում: