Logitech ընկերությունը օրերս ներկայացրել է G502 խաղային մկնիկը՝ գերբարձր հստակությամբ սենսորով, իսկ երեկ հանրությանն է ներկայացրել K830 ստեղնաշար մկնիկը, որը նախատեսված է սմարթ հեռուստացույցների համար: Սարքն ունի լուսադիոդային լույսով պատված ստեղներ, ինչպես նաև ապահովում է անլար կապ:
Նախագծողների կարծիքով՝ ստեղնաշարի դիզայնը ունիվերսալ է և համատեղելի կլինի ցանկացած հյուրասենյակում:
Լուսադիոդային լուսավորումը փոխվում է կախված շրջակայքի լուսավորությունից, բացի այդ՝ այն ակտիվանում է մկնիկին դիպչելիս: Սպասվում է, որ սարքը վաճառքի դուրս կգա ապրիլ ամսվա ընթացքում և կարժենա $100:
Աղբյուրը՝ logitech.com