Logitech Keyboard K310՝ լվացվող ստեղնաշար

Շվեյցարական Logitech ընկերությունը ներկայացրել է իր ստեղնաշարերի շարքի նոր մոդել՝ Logitech Washable Keyboard K310: Բոլոր այն դեպքերում, երբ ստեղնաշարում փոշու կամ ուտելիքի փշրանքներ են հավաքվում, կարելի է լվանալ այն հոսող ջրի տակ: Այս մասին հայտնում է Cnet-ը:

Keyboard K310-ը կարելի է իջեցնել մինչև 28 սմ խորություն ունեցող ջրում՝ բացառությամբ USB լարը: Ստեղնաշարի յուրաքնաչյուր կոճակ կարող է աշխատել մինչև 5մլն սեղմում: Keyboard K310-ը ստեղնաշարը համատեղելի է Windows XP, Windows Vista և Windows 7 օպերացիոն համակարգերի հետ:

Այս ստեղնաշարի վաճառքը ԱՄՆ-ում մեկնարկելու է օգոստոսին՝ 40 դոլար արժողությամբ, իսկ Ռուսաստանում՝ հոկտեմբերին 1990 ռուբլիով: