Mail.Ru-ն ամբողջությամբ փոխել է ինտերֆեյսը

Mail.Ru-ն ամբողջությամբ թարմացրել է դիզայնը: Նոր ինտերֆեյսում կարևորվել է ինֆորմացիայի վիզուալիզացիան: Նախագծողները հաշվի են առել ինտերֆեյսների ժամանակակից միտումները: Այժմ արդեն առաջին հայացքից կարելի է հասկանալ ինչ է կատարվում երկրում՝ տեսնելով Mail.Ru Լուրերը: Նոր ինտերֆեյսը հագեցած է նաև որակյալ լուսանկարներով, տեսանյութերով և ինֆոգրաֆիկ պատկերներով:


«Reuters-ը, Associated Press-ը, France-Press-ը և այլ խոշոր լրատվական գործակալություններ մեզ տրամադրել են էքսկլուզիվ իրավունք՝ հրապարակելու իրենց լուսանկարները բարձր որակով: Տեղեկատվության մատուցման մշակույթը անընդհատ փոփոխվում է՝ առաջին պլան մղելով վիզուալ բովանդակությունը»,-նշել է Mail.Ru Group-ի ռազմավարական նախագծերի փոխնախագահը:

Բացի դրանից, Mail.Ru-ում կա հատուկ ֆոտոդարան, որտեղ ցուցադրվում են ամենակարևեր և հիշարժան իրադարձությունները և սուր թեմաները լուսանկարներով: Կայքում ավելի պարզ է դարձել նաև մի բաժնից մյուս բաժին նավարկումը: Մենյուն մշտապես հասանելի է էջում՝ անկախ նրանից, թե օգատգործողը էջի որ մասն է դիտում: Բացի դրանից ավելացել է «Իմ տարածաշրջան» բաժինը, որտեղ հավաքվում են տեղական նորությունները:

Աղբյուրը՝ մամլո հաղորդագրություն