Mail.Ru Group-ը կվճարի հաքերներին խոցելիություն հայտնաբերելու դիմաց

MaildotruMail.Ru Group-ը գործարկել է նոր ծրագիր, որի շրջանակներում կպարգևատրի իր ինտերնետ-նախագծերում խոցելիություններ հայտնաբերելու դիմաց: Ծրագիրն իրականացվում է աշխարհում ամենահայտնի ու հեղինակավոր HackerOne հաքերային հանրույթի աջակցությամբ:

Ծրագրի շրջանակներում կհայտարարվի մրցույթ, որը կտևի մինչև ս.թ. մայիսի 20-ը. այս ժամանակահատվածում կընդունվեն գտնված թերությունների մասին հաղորդագրություններ: Հաղթողների անունները հայտնի կդառնա մայիսի 21-ին:

Հաղթողը կստանա 5 հազար դոլար, իսկ երկրորդ և երրորդ տեղը զբաղեցնողները՝ համապատասխանաբար 3000 և 1500 դոլար: Մնացած մասնակիցները կստանան գումարի տեսքով խրախուսական նվերներ:

Մրցույթի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ՝ hackerone.com/mailru հասցեում: