Microsoft-ը թիմ է հավաքում Windows as a Service-ը մշակելու համար

windows_7_wallpaperMicrosoft ընկերությունն աստիճանաբար իր ծառայությունները դարձնում է բաժանորդագրային, և չի բացառվում, որ սա սկսի տարածվել նաև Windows օպերացիոն համակարգի վրա: Այժմ ընկերությունը զբաղված է թիմ հավաքելով, որը կզբաղվի «Windows as a Service» (WaaS) ծառայության ստեղծմամբ: Այս մասին տեղեկանում ենք careers.microsoft.com կայքից, որտեղ տեղադրված ավագ նախագծողի աշխատանքի հայտարարության մեջ կան WaaS-ի վերաբերյալ մի քանի մանրամասներ:

«Մեր ընկերությունն այժմ կենտրոնացված է նրա վրա, որ կարողանա տրամադրել Windows-ը՝ որպես ծառայություն: Նախատեսվում է ստեղծել հարթակ, որը թույլ կտա ընկերություններին ինքնուրույն որոշել՝ ինչ ծրագրեր ավելացնել՝ օգտագործելով Microsoft-ի բաժանորդ լինելու հնարավորությունը:

Հայտնի չէ՝ երբ ծառայությունը պատրաստ կլինի գործարկման: Չի բացառվում, որ ապագայում բաժանորդները վճարեն միանգվագ գումար, օրինակ՝ տարեկան 100 դոլար և կարողանան օգտվել ոչ միայն Windows-ից, այլև Microsoft-ի բոլոր ծառայություններից:

Աղբյուրը՝ careers.microsoft.com