Microsoft-ը թողարկել է եղանակի տեսության Android-hավելված

Microsoft ընկերությունը ներկայացրել է Climatology հավելվածը, որը թույլ է տալիս ստուգել աշխարհի ցանկացած վայրում եղանակային պայմանները: Տարօրինակ է, որ ընկերությունն այդ հավելվածն առայժմ թողարկել է միայն Android ՕՀ-ի համար, իսկ Windows Phone ՕՀ-ում ծրագրի տարբերակն առայժմ անգամ խոստացված չէ:

climatology

Microsoft Research-ում ստեղծված այս ծրագրի միջոցով Android օգտատերերը կարող են մանրամասն ծանոթանալ ջերմաստիճանին, խոնավությանը, տեղումների և արևային եղանակի միջին մակարդակին: Օրինակ, երբ պլանավորել եք հանգստի մեկնել Թայլանդ նոյեմբերին, ապա կարող եք հաշվել՝ ցերեկային ժամերին որքան կարող եք լողալ:

Հավելվածն ունի բավական գրավիչ և կոկիկ դիզայն, սակայն Google Play-ում արված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ օգտագործողները դժգոհ են հավելվածի սահմանափակ ֆունկցիոնալից:

Աղբյուրը՝ Engadget.com