Microsoft-ը ծրագրում է թողարկել սեփական ստեղնաշար, որը նախատեսված կլինի Android Wear օպերացիոն համակարգի համար: Հիշեցնենք, որ տվյալ ՕՀ-ն օգտագործվում է խելացի ժամացույցներում:
Տեղավորել ամբողջական ստեղնաշարը փոքրիկ էկրանի վրա բավական բարդ է, այդ պատճառով Microsoft-ի մասնագետները որոշել են նախապատվությունը տալ ձեռագրային մուտքագրմանը, ինչն, անկասկած, դուր կգա Galaxy Note օգտագործողներին:
Microsoft-ի հավելվածից կկարողանան օգտվել 320×320 կետայնությամբ ժամացույցների տերերը, ինչպես նաև Moto 360 ունեցողները:
Թե ինչպես է աշխատում ստեղնաշարը, կարող եք դիտել այս տեսանյութում.
Աղբյուրը` research.microsoft.com