Microsoft-ը կզբաղվի հեռուստասերիալների արտադրությամբ

Microsoft ընկերությունը պատրաստում է միանգամից 6 հեռուստասերիալ իր Xbox կցորդի հեռուստատեսային ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը:

msft_lede_large_verge_super_wide

Հայտնի է, որ Microsoft-ի առաջին նախագծերը կդառնան գիտաֆանտաստիկ Humans սերիալը, ֆուտբոլային ռեալիթի-շոու Every Street United-ը, Սարա Սիլվերմանի և Մայքլ Սերայի կոմքիս-սքեթչերը և Էքստրիմալ հաշմանդամի մասին փաստագրական ֆիլմերի շարքը: Բացի նշվածներից, նկարահանման են պատրաստվում մի շարք այլ շոուներ:

Ընկերությունը նշել է, որ Xbox օգտագործողները հնարավորություն կունենան անվճար դիտել որոշ շոու-ծրագրեր և սերիալներ: Նշենք, որ Microsoft-ի հեռուստաստուդիան ղեկավարում է CBS հեռուստաընկերության նախկին ղեկավար Նենսի Տելեմը:

Աղբյուրը՝ Bloomberg.com