Microsoft ընկերությունը հայտարարել է իր Surface Pro պլանշետի երրորդ մոդելի թողարկման մասին: Այն ունի 12 դյույմանոց էկրան և աշխատում է Intel Core i7 պրոցեսորով: Ընկերությունը հավաստիացնում է, որ սա Intel Core-ով աշխատող ամենաբարակ պլանշետն է՝ ընդամենը 9,1մմ:
Սարքը կշռում է 800գ և ավելի թեթև է, քան MacBook Air-ը: The Surface Pro 3-ն աշխատում է Windows 8-ի ամբողջական տարբերակով, այսինքն՝ օգտագործողները կկարողանան օգտվել Microsoft Microsoft Office suite-ից և այլ հավելվածներից: Սարքին կարելի է կցել նաև ստեղնաշար և մկնիկ:
Նշենք, որ Surface Pro 3-ի նախնական պատվերները կմեկնարկեն արդեն այսօր, իսկ գինը կսկսվի $799 դոլարից:
Աղբյուրը՝ bgr.com