Microsoft-ը ցուցադրել է համակարգչի՝ ժեստերով ղեկավարման մեթոդը

Microsoft Research-ի գիտահետազոտական ստորաբաժանումը ցուցադրել է համակարգիչների ղեկավարման նոր մեթոդ, որը ձեռքերի ժեստերի միջոցով թույլ է տալիս փոխել ծրագրերը, բացել-փակել պատուհանները, որոնել և այլ գործողություններ անել:

Microsoft Research-ի ավագ հետազոտող Էբիգայել Սելլենի խոսքով, ղեկավարման ժեստերը բավական հեշտ է հիշել, քանի որ դրանց ստեղծումից առաջ գիտնականները հետազոտել են մարդկանց պահվածքը և առաջարկել են օգտագործել համապատասխան ժեստեր:

Microsoft Research-ի մասնագետները ցուցադրել են 16 ժեստեր, որոնք համակարգը հասկանում է Kinect-ի միջոցով:

Հիշեցնենք, որ Microsoft-ը բացել է գիտահետազոտական ստորաբաժանումը մոտ 16 տարի առաջ:  Այս կենտրոնի ամենամեծ ձեռքբերումը, թերևս, Kinect կոնտրոլերի ստեղծումն է:

Աղբյուրը՝ Digit.ru