Microsoft-ի Surface պլանշետի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերին

Windows 8 օպերացիոն համակարագով աշխատող Microsoft ընկերության Surface պլանշետի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում, այս մասին հայտնում է The Verge:

Microsoft դեռևս չի տեղեկացնում, թե երբ է սարքը հայտնվելու այլ երկրներում և չի պարզաբանում նաև պլանշետի գինը: Ընկերության ղեկավար Սթիվ Բալմերը ավելի վաղ հայտնել էր, որ Surface-ն արժենալու է 300-ից մինչև 800 դոլար:

Հիշենք, որ Microsoft-ն իր Surface պլանշետը ներկայացրեց 2012թ. հունիսին: Այն ունի յուրօրինակ պաշտապնիչ պատյան-ստեղնաշար: Ըստ մամուլում տարածվող լուրերի, ընկերությունը պատրաստվում է թողարկել նաև սեփական արտադրության Surface սմարթֆոն, որն աշխատելու է Windows Phone 8 բջջային ՕՀ-ով և շուկայում հայտնվելու է 2013-ին:

Հիշենք նաև, որ հոկտեմբերին ընկերությունը վաճառքի կհանի Windows 8 ՕՀ-ն և կներկայացնի Windows Phone 8-ի վերջնական տարբերակը: