MonsterPad պլանշետ` ստեղծված երեխաների համար

1

Turbo բրենդը ներկայացնում է MonsterPad մանկական պլանշետը` զեբրի և ընձառյուծի զվարճալի ու գունեղ դիզայնով: Պլանշետն ունի 7 դյույմանի IPS էկրան՝ 1024х600 լուծումներով և 4.4.2 KitKat օպերացիոն համակարգ: MonsterPad-ն ունի մանկական ինտերֆեյս և ծնողների վերահսկողության գործառույթ: Ներառված հավելվածների մեծ մասը նախատեսված են 5-10 տարեկան երեխաների համար, սակայն ցանկության դեպքում հնարավոր է մանկական ինտերֆեյսից անցում կատարել ստանդարտ Android ինտերֆեյսի:

Ծնողների վերահսկողություն անվճար գործառույթը կարելի է ակտիվացնել հենց պլանշետում: Ի տարբերություն այլ արտադրության որոշ մանկական պլանշետների, որոնք պահանջում են անձնական աշխատասենյակի ստեղծում, առցանց մուտք, ինչպես նաև բաժանորդային վճար, MonsterPad-ը չի պահանջում որևէ հավելավճար. բոլոր կարգավորումներն իրականացվում են անմիջականորեն պլանշետում:

2

Կրթական և խաղային հավելվածներն ամբողջական տարբերակներով մանկական ինտերֆեյսում դասավորված են ըստ բաժինների՝ «Կրթություն», «Խաղեր», «Գրքեր», «Տեսահոլովակներ»:

Պլանշետն ունի Mali 400 քառամիջուկ գրաֆիկական արագացուցիչ և RockChip 3188 միկրոսխեմա՝ 1500 Գհց հաճախությամբ ARM Cortex A9 պրոցեսորով: Օպերատիվ հիշողության ծավալը 1 ԳԲ է, ներքինը՝ 8 ԲԳ:

MonsterPad-ն ունի մինչև 32 ԳԲ ծավալով microSD-ի հնարավորություն: Մարտկոցը 3300 մԱ/ժ է: Առջևի տեսախցիկը 0,3 ՄՊ է, իսկ հիմանկանը՝ 2 ՄՊ:

Աղբյուրը՝ Turbo