Mozilla-ն առաջարկում է ազատվել գաղտանաբառերից

Mozilla-ն web ծառայությունների համար մշակել է անձի իսկությունը ստուգող նոր համակարգ, որը չի պահանջում գաղտնաբառ: Միևնույն ժամանակ այն չի օգտագործում սոցցանցերը, ինչպիսիք են Facebook-ը կամ Google+-ը: Նման տարբերակը կարող է դուր գալ այն կայքերին, որոնք ցանկանում են արագացնել անձի հաստատման գործընթացը:
2
Որոշ փորձագետներ արդեն վերցրել են գաղափարը Mozilla-ից և կիսվում են փորձով. դրանցից մեկն ասում է, որ նախկինում Mozilla-ն օգտվում էր Persona համակարգից, որը օգտագործողից պահանջում էր նախնական գրանցում: Այժմ դրա կարիքը չկա. եթե օգտագործողը առաջին անգամ է օգտվում կայքից, նա պետք է պարզապես գրանցի իր էլեկրոնային հասցեն և ընտրի օգտագործողի անուն: Դրանից անմիջապես հետո նա կարող է մուտք գործել կայք: Էլեկտրոնյիան փոստի հասցեն ստուգվում է կայքից 2-րդ անգամ օգտվելու դեպքում:
3

Էլեկտրոնային փոստով հաստատելու հետ մեկտեղ կարելի է հաստատել նաև հեռախոսահամարով կամ SMS-ով:

Անձի հաստատումից հետո հնարավոր է էլեկտրոնային հասցեին կատարել հարցում՝ ստանալու համար բանալի, որի միջոցով կարելի է կայք մուտք գործել այլ սարքերից, օրինակ` սմարթֆոնից: Բանալին գործում է միայն մեկ անգամ մուտք գործելու կամ 30 րոպեյվա համար: Այս իմաստով այն ավելի ապահով է, քան գաղտնաբառը:
4

Նման փոփոխությունը կարելի է համարել բավականին հաջող, քանի որ կայքերի գաղտնաբառ չպահանջելը կխնայի օգտագործողների ժամանակը:

Աղբյուրը՝ xakep.ru