Nestle-ին մեղադրում են մանկապիղծ կերպարի գովազդելու համար

Nestle ընկերությունը ստիպված է եղել հեռացնել սեփական Facebook էջից իր Kit Kat շոկոլադը գովազդող լուսանկարը, որում պատկերված արջուկի հագուստով մարդը՝  Kit Kat շոկոլադներով թմբուկ էր նվագում: Լուսանկարը կատարվել էր բջջային ծրագիր Instagram-ով: Ինչպես հաղորդում է The Age-ը, սոցցանցի օգտագործողները նմանեցրել են արջուկին ինտերնետ-մեմ Պեդոբիրին:

Nestle Australia-ի հավաստմամբ, լուսանկարում Պեդոբիրը պատկերված չէ և ընկերությունն անգամ չգիտեր այդ ինտերնետ-մեմի գոյության մասին:

Ինտերնետ-մեմ Պեդոբիրը հայտնի է որպես քայլող դարչնագույն արջ: Ինտերնետ միջավայրում այս կերպարին մտաբերում են մանկապիղծների մասին խոսելիս: Պեդոբիրը ճանաչում է ձեռք բերել 2009թ-ից: Այն առաջին անգամ չէ, որ սկանդալային պատմության պատճառ է հանդիսանում: